Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 21:57
Գեւորգ Պետրոսյանի ճեպազրույցն ընդհատվեց. նա ոստիկանների հետ երկար քայլեց, ներկայացրեց բժշկական փաստաթուղթ եւ տուգանվեց | Մետաքսե դիմակները լավագույնն են ճանաչվել #COVID_19-ի դեմ | «Մարդը տնական օղիով ու պինցետով պատրաստվում էր բուժել»․ ակցիա` կառավարության դիմաց | Telegram-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել | Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում | Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ եվ երեխայի հետ զբոսնելիս | Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը | «Ի՞ՆՉ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ 70 ՏԱՐԻ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ» |

Տնտեսություն

Լանջիկում սոցիալապես անապահով անձանց անուններով սոցիալական աջակցության գումարներ են յուրացվել. հարուցվել է քրգործ
Լանջիկում սոցիալապես անապահով անձանց անուններով սոցիալական աջակցության գումարներ են յուրացվել. հարուցվել է քրգործ
04/08/2020 19:47

Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ եւ ամենօրյա դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, օժտված լինելով տնօրինելու համայնքի բյուջեի միջոցները, ապահովելու դրանց նպատակային օգտագործումը, ստորագրելու ֆինանսական փաստաթղթերը, համայնքի բյուջեից 2013-2017 թվականների ընթացքում ելքագրել է ընդհանուր շուրջ 4․200․000 ՀՀ դրամ գումար՝ գյուղի սոցիալապես անապահով կամ բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծերերին՝ ընդհանուր 44 անձի, հատկացնելու համար, սակայն, չի տրամադրել նրանց: Այս մասին հայտնում է Դատախազությունը։

Շահառուների մի մասը արդեն իսկ համապատասխան հաղորդումներ են ներկայացրել ոստիկանություն եւ տվել նույնաբովանդակ բացատրություններ այն մասին, որ  ընդհանրապես տեղակ չեն եղել իրենց անվամբ համայնքի բյուջեից գումարների դուրսգրման մասին:

Այսինքն նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ստացվել գումարը նշված ժամանակահատվածում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերեւույթ յուրացնելու մասին։  

Հաշվի առնելով, որ  նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ տվյալ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազի կողմից որոշում է կայացվել հիշյալ հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին եւ այն նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։