Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 21:02
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ | Վնասազերծման կենտրոնի պարզաբանումը՝ հղի կնոջ վրա շների հարձակման դեպքից | Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյանը ձի է քշում, Ծառուկյան կալանավորում. Պետրոսյան | Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. Փաստինֆո | Իմ ասածներից ոչ մի բան սխալ դուրս չի եկել. Հրայր Թովմասյան | Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին |

Սպորտ

Exclusive. Իսրայելցի մասնագետը կգլխավորի «Լոռին»
Exclusive. Իսրայելցի մասնագետը կգլխավորի «Լոռին»
04/08/2020 19:16

Վանաձորի «Լոռին» արդեն կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզիչի հարցում: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում հայտնեց ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը: «Լոռին» կգլխավորի իսրայելցի մասնագետ, որն արդեն ժամանել է Հայաստան:

«Մենք արտասահմանից մարզիչ ենք հրավիրել: Նա արդեն ժամանել է Հայաստան: Որոշակի քննարկումներից հետո կհայտարարենք թիմի նոր գլխավոր մարզիչի անունը: Նա ժամանել է Իսրայելից»,- նշեց Թովմաս Գրիգորյանը:

Թովմաս Գրիգորյանի խոսքով, Արբահամ Խաշմանյանն ու թիմի մարզչական շտաբը հեռացել են ակումբից, քանի որ չեն կարողացել կատարել իրենց առջև դրված խնդիրը:

«Արդյունքը չկատարելու համար նրանք բոլորը հրաժարական են տվել՝ սկսած ակումբի տնօրենից»,- զրույցում հայտնեց Թովմաս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Լոռին» պայքարում էր մրցանակային տեղերի ու եվրագավաթների ուղեգրի համար, սակայն կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո անհաջող հանդես եկավ և գրավեց 5-րդ տեղը: Հունիսին Վանաձորի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել Արմեն Սանամյանը, որը փոխարինել էր իսպանացի Դավիդ Կամպանյային:

Դավիթ Եղիազարյան