Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 20:49
Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյանը ձի է քշում, Ծառուկյան կալանավորում. Պետրոսյան | Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. Փաստինֆո | Իմ ասածներից ոչ մի բան սխալ դուրս չի եկել. Հրայր Թովմասյան | Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | «Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը գնացել է ՔՊ նիստին «պտիչկա»-ի համար. ներկաները զարմացել են |

Իրավունք

Ծառուկյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածը կա. Վերաքննիչի որոշումը
Ծառուկյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածը կա. Վերաքննիչի որոշումը
03/08/2020 22:46

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հաստատել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածը կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։ Նա նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանները կբողոքարկեն Վճռաբեկ դատարան։ «Դեռեւս ոչինչ ասել չեմ կարող, նախ պետք է ուսումնասիրենք որոշումը։ Ամբողջությամբ ծանոթ չենք որոշմանը։ Դատարանի պատճառաբանությունը կոնկրետ հանգամանքի է առնչվում, որն իրավաչափ չէ, բայց եթե մերժել են մեր բողոքները, ըստ էության, դատարանը մեր նշած պատճառաբանությունները արժանահավատ չի համարել»,- ասաց Խաչատրյանը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության։

Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։

Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում էր հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

Մյուս բողոքն էլ վերաբերում էր վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։