Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/09/2020 00:08
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները | «Նման ցուցադրությունն այն փողոցում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը, սադրանք է». Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ստամբուլի փողոցից | Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը | «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա | Ռազմական գործողությունների հետևում Թուրքիայի ականջները չտեսնելն ու ՌԴ-ին թիրախավորելը միտումնավոր քայլ է՝ մեր դաշնակցի հետ հարաբերությունները սրելու․ Աբրահամ Գասպարյան |

Առողջապահություն

Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. 168.am
Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. 168.am
03/08/2020 22:12

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում, 168.am-ի հավաստի տեղեկություններով, պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ Ըստ աղբյուրի՝ Դավիդյանցն արդեն տեղեկացվել է իր պաշտոնանկության մասին, Թորոսյանը նրան հրահանգել է հնարավորինս արագ ավարտին հասցնել կիսատ գործերը։ «Այսպիսով, կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման համար պատասխանտու Թորոսյանը փորձում է քավության նոխազներ փնտրել և մեղմել իր մեղքի բաժինը՝ բարդելով այն համավարակի դեմ գիշեր-ցերեկ պայքարած բուժհաստատությունների ղեկավարների վրա։

 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ ոլորտում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ», գրում է կայքը։

168.am-ը հավելում է, որ Արսեն Թորոսյանը 2004-2005 թվականներին հենց ինքն է ղեկավարել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպությունը։

«Այդ կազմակերպությունը Սորոսի գրասենյակից ստացել է ավելի քանի 230.000 ԱՄՆ դոլարի գրանտ, այդ թվում՝ ԼԲԳՏ-ների շահերն առաջ տանելու համար», գրում է աղբյուրը եւ հիշեցնում, որ ավելի վաղ Թորոսյանը նախաձեռնել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ու ՁԻԱՀ-ի կենտրոնի միավորումը՝ «հավանաբար հենց սկզբից միավորված բուժկենտրոնների տնօրենի պաշտոնը պատրաստվելով սորոսական ակտիվիստի համար»։