Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 20:00
«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը գնացել է ՔՊ նիստին «պտիչկա»-ի համար. ներկաները զարմացել են | Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը (ֆոտո) | Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին | Հայտնի է դարձել, որ հիվանդությունից հետո ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է շարունակել ապաքինումը Գերմանիայի տարածքում: Նա մտադիր է մնալ Գերմանիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել վերակ | Նավալնին Գերմանիայում կմնա մինչև լիակատար ապաքինումը | Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները | Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. նրան ծափերով դիմավորեցին (տեսանյութ) |

Ռազմական

Կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ
Կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ
03/08/2020 21:29

ՀՀ կառավարությունում կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է ուսումնասիրել ՀՀ Զինված ուժերում ծառայած զինծառայողների` ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերը: Նշված գործերից յուրաքանչյուրով աշխատանքային խումբը կկազմի և ՀՀ վարչապետին կներկայացնի խորհրդատվական եզրակացություն:

Աշխատանքային խումբը կուսումնասիրի զինծառայողներ Տիգրան Սուրենի Օհանջանյանի, Լևոն Արսենի Թորոսյանի, Վալերիկ Ազատի Մուրադյանի, Արթուր Սումբատի Ղազարյանի, Արման Հովսեփի Մուրադյանի, Արսեն Արթուրի Մխիթարյանի, Անդրանիկ Արմենի Մկրտչյանի և Էմիլ Գագիկի Մաթևոսյանի մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

 

Հանձնաժողովի կազմում կլինեն ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Զարուհի Մեջլումյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Լալա Բեգոյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար Պետիկ Մկրտչյանը:

 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button