Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 20:46
Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյանը ձի է քշում, Ծառուկյան կալանավորում. Պետրոսյան | Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. Փաստինֆո | Իմ ասածներից ոչ մի բան սխալ դուրս չի եկել. Հրայր Թովմասյան | Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | «Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը գնացել է ՔՊ նիստին «պտիչկա»-ի համար. ներկաները զարմացել են |

Արցախ

Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
03/08/2020 21:18

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու համար Հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանրապետության նախագահը նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնել, քանի որ կայուն ոռոգովի տարածքների ավելացմամբ գյուղատնտեսության համախառն բերքի ծավալները կավելանան մի քանի անգամ: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրին, որն իր ռազմավարական նշանակությամբ Արցախի համար «դարի նախագիծ» է դառնալու: Ոռոգման համալիր ծրագրի կյանքի կոչման գործում նախագահն առաջարկել է նաեւ կիրառել արտեզյան ջրհորների տարբերակը, սակայն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է սկսել հիմնավոր ուսումնասիրություններ անելուց հետո: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը վերահսկողություն սահմանել կատարվող աշխատանքների վրա՝ բացառելով հնարավոր չարաշահումները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք: