Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 21:30
Telegram-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել | Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում | Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ եվ երեխայի հետ զբոսնելիս | Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը | «Ի՞ՆՉ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ 70 ՏԱՐԻ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ» | Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին | Վարկային արձակուրդները եւ համաներումները Հայաստանում հնարավոր են. փորձագետը նշել է լուծման ուղիները | Տիգրան Ուլիխանյանը եւս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա. «Հայկական ժամանակ» |

Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդդիմադիրներին կոչ է արել՝ զբաղվել կառուցողական քննադատությամբ. կայացել է ԱՀ կառավարության նիստը
Արայիկ Հարությունյանն ընդդիմադիրներին կոչ է արել՝ զբաղվել կառուցողական քննադատությամբ. կայացել է ԱՀ կառավարության նիստը
03/08/2020 19:38

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նիստի  օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր,  որը ԱՀ կառավարության անդամներին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ  նախագիծը  մշակվել է ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թթ-երի  ծրագրի մի շարք դրույթների, ըստ որի, ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100  մլն դրամով՝  պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափով: Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն, ըստ  ԱՀ  նախագահի  տված հանձնարարականի կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ  650 մլն 717.7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:

Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն, ընթացակարգի համաձայն, ուղարկվելու է Ազգային ժողովի քննարկմանը:

Այնուհետեւ երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող բարեփոխումները՝ ըստ ոլորտների: «Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետեւանքները մեր հանրապետության համար», - նշել է Արայիկ Հարությունյանը եւ ավելացրել, որ ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման պարագայում հաջորդ տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ։

Խոսելով նիստում քննարկված ծրագրերի արդյունավետ իրականացման մասին՝ նախագահը ընդգծել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ սերտ համագործակցության, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակում պաշտոնյաների բարեխիղճ վերաբերմունքի, կարգապահության, օրենքի առաջ բոլորի հավասարության, աշխատանքային կոլեկտիվներում ներդաշնակ մթնոլորտի պահպանման սկզբունքներին հետեւելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը զգուշացրել է, որ այն պետական պաշտոնյաները, որոնց աշխատանքն ու վարքագիծը հակասեն այդ սկզբունքներին, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։ 

Երկրի ղեկավարը նաեւ կարեւորել է հանրապետությունում ձեւավորված ներքին կայունության մթնոլորտի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել Արցախի Հանրապետության առջեւ ծառացած երկու կարեւորագույն խնդիրները՝ անվտանգության ապահովումը եւ սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ համատեքստում նախագահը ընդդիմադիր ուժերին կոչ է արել՝ զբաղվել միայն կառուցողական քննադատությամբ եւ  զերծ մնալ ստեղծված կայունությունը խաթարող քայլերից