Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 16:03
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Քաղաքականություն

Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է իր գրառման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքի մասին Լենտա․Ռու-ի հոդվածով
Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է իր գրառման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքի մասին Լենտա․Ռու-ի հոդվածով
02/08/2020 16:17

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Լենտա․Ռու ռուսական տեղեկատվական գործակալության հոդվածով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված իր գրառման շուրջ արձագանքի մասին։ Նա նաեւ հրապարակել է հոդվածի վերջին պարբերությունը։ «Լենտա․Ռու-ն գրել է հոդված իմ այդ գրառման եւ դրա շուրջ Փաշինյանի արձագանքի մասին․

 

«Կարելի է վստահաբար ասել, որ քանի դեռ Հայաստանում առանցքային պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, այդ կովկասյան հանրապետությունը կստեղծի նոր լարվածության կետեր միջպետական հարաբերություններում, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը բարձրաձայնել է այդ խնդիրը պաշտոնական մակարդակում։ Եւ դրա շուրջ Փաշինյանի կողմից անմիջապես հնչած արձագանքը միայն ամրապնդում է այդ ենթադրությունը»,-գրել է Սիմոնյանը։