Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:28
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Աշխարհ

Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ. Ռուբեն Հակոբյան
Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ. Ռուբեն Հակոբյան
02/08/2020 16:03

Նման դեպքերի ականատես լինելով երերբեմն ինձ թվում է, որ միայն սատանայի նախախնամությամբ Հայաստանի համար այս ճակատագրական պահին կարող էին երկրի իշխանությունը զավթել այսքան անտեղյակ ու անմեղսունակ, այսքան գրանտասեր ու հավելավճարային, այսքան չտես ու ագահ դասալիք-քայլարածներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը: «Ինչու՞ եք վարկաբեկում հաղթանակը...

 

ԱԽ քարտուղարը հայտարարարում է, որ հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Լա՛վ, ինչու՞ եք վարկաբեկում մեր հերոսների արյան գնով ձեռք բերած հաղթանակը։ Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ...

 

Կառավարության նիստում Ն. Փաշինյանը, բանից անտեղյակի անկեղծությամբ, փորձեց հասկանալ՝ ընթացող մարտական գործողությունները արդյոք պայմանավորված չե՞ն պատահականնորեն մարտադաշտում հայտնված ինչ որ УАЗ-ի հետ, որին կողմերից յուրաքանչյուրը ուզում է տիրանալ։ ՀՀ Պաշտպանության նախարարը, ՀՀ Գերագույն Գլխավոր հրամանատարի այսպիսի անսպասելի հարցադրումից հանկարծակիի եկած, հազիվ կարողացավ աղմկող գրոտեսկային լռության մեջ թաքցնել իր զարմանքը։

Նման դեպքերի ականատես լինելով երերբեմն ինձ թվում է, որ միայն սատանայի նախախնամությամբ Հայաստանի համար այս ճակատագրական պահին կարող էին երկրի իշխանությունը զավթել այսքան անտեղյակ ու անմեղսունակ, այսքան գրանտասեր ու հավելավճարային, այսքան չտես ու ագահ դասալիք-քայլարածներ։

Հ.Գ. Ի դեպ, «Աստված էլ բեթարից ազատի»՝ թևաթափ անող նման իմաստություն այլ ազգերն ունե՞ն... Ինչ-որ չեմ հիշում...»: