Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 14:54
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Աշխարհ

«Մարիուպլ-Կիեւ» գնացքում ուկրաինուհի հաղորդավարուհուն ծեծել են եւ փորձել բռնաբարել որդու ներկայությամբ
«Մարիուպլ-Կիեւ» գնացքում ուկրաինուհի հաղորդավարուհուն ծեծել են եւ փորձել բռնաբարել որդու ներկայությամբ
02/08/2020 15:53

«Մարիուպլ-Կիեւ» գնացքի կուպեում հարձակվել են կնոջ վրա եւ փորձել բռնաբարել։ Դեպքի հանգամանքների եւ հարձակվողի մասին տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշենկոն, հաղորդում է ՈւՆՆ-ը։ «Սրիկան, որն այս գիշեր «Մարիուպլ-Կիեւ» գնացքում ծեծել է եւ փորձել բռնաբարել Անաստասիա Լուգովայային, այսօր բերման է ենթարկվել։ Ոստիկանությունն ու դատախազությունը նախապատրաստում են մեղադրական նյութեր միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու եւ բռնաբարության փորձի համար։ Ոստիկանությունն ու դատախազությունը կդիմեն դատարան առանց գրավի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, քանի որ այդ մարդը վտանգ է ներկայացնում հասարակությանը»,-հայտնել է Գերաշենկոն։

 

Նշվում է, որ ավելի վաղ ծնունդով Զոպորոժյեից Վիտալի Ռուդզկոն (ծնված 1975 թվականին) երեք անգամ դատվել է (ավտոմեքենա առեւանգելու, խուլիգանության եւ կողոպուտի համար)։

«Անվտանգության տեսանկյունից ճիշտ կլիներ վճարովի հիմունքով պահպանության աշխատակիցներն ուղեկցեին ուղեւորատար գնացքների հիմնական երթուղիները»,-եզրակացրել է ՆԳ փոխնախարարը։

Ավելի ուշ հաղորդավարուհի Անաստասիա Լուգովայան Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում պատմել է դեպքի մասին, ինչպես նաեւ կցել հարձակման հետեւանքներով իր լուսանկարը։ Նա պատմել է, որ հանցագործը ծեծել է իրեն եւ փորձել բռնաբարել իր մանկահասակ որդու ներկայությամբ։