Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 14:59
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Սպորտ

Գաբրիել Սարգսյան․ Ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում, շատ կարեւոր էր թիմի համար
Գաբրիել Սարգսյան․ Ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում, շատ կարեւոր էր թիմի համար
02/08/2020 12:10

Ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում: Սա մեզ համար շատ կարեւոր էր, եւ նրա մասնակցությունը թիմն ավելի կուժեղացնի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը: Հուլիսի 22-ից մեկնարկած շախմատի առաջին օնլայն Օլիմպիադայում Գաբրիել Սարգսյանը Լեւոն Արոնյանի հետ հանդես կգա տղամարդկանց Հայաստանի հավաքականի հիմնական կազմում: Կանանց պայքարում հիմնական կազմում կլինեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, մինչեւ 20 տարեկանների պայքարում ՝ Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Հայաստանը 25 թիմերի հետ ուժեղագույն դիվիզիոնում է եւ ունի չորրորդ վարկանիշը՝ զիջելով միայն Ռուսաստանին, Չինաստանին եւ ԱՄՆ-ին։ Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 5-17-ը Մոսկվայում պետք է տեղի ունենար 44-րդ Համաշխարհային օլիմպիադան, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեց մեկ տարով: Օնլայն Օլիմպիակադ կտեւի մինչեւ օգոստոսի 30-ը: Ուժեղագույն թիմերը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 21-ին։

Հայաստանի հավաքականի կազմում տղամարդկանց թիմից պահեստայինում հանդես կգան Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան, կանանց պահեստայինում՝ Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը, մինչեւ 20 տարեկանների պայքարում էլ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան:

Գաբրիել, առաջին անգամ անցկացվում է օնլայն Օլիմպիադա եւ Դուք հիմնական կազմում եք Լեւոն Արոնյանի հետ: Ի՞նչ սպասելիքներ կան:

Հետաքրքիր միտք է օնլայն Օլիմպիադա անցկացնելը: Քանի որ այս շրջանում պաշտոնական մրցաշարեր չկան, ՖԻԴԵ-ն այս կերպ փորձում է բացը լրացնել: Պարզ է, որ պաշտոնական մրցաշարի հետ չի համեմատվի: Արագ շախմատ է լինելու: Ամենամեծ մինուսն այն է, որ կարող են լինել շախմատիստներ, որոնք արդար չեն խաղա:

Օնլայն Օլիմպիադան պաշտոնական մրցաշար է համարվում եւ ուժեղագույն թիմերն են խաղալու այստեղ: Իհարկե՝ խարդախներ կգտնվեն, անարդար կխաղան, բայց ուժեղագույն թիմերը նման բան չեն անի:

Նման օնլայն մրցաշարերը հիմնականով zoom հարթակում են խաղում, որը հնարավորություն է տալիս միաժամանակ բոլոր մասնակիցներին տեսնել: Կարծում եմ, այս դեպքում էլ zoom-ով կխաղանք: Պարտավոր ես քո էկրանը screen sharing անել, որպեսզի մրցավարները տեսնեն, թե քո խաղատախտակին ինչ է կատարվում խաղի ընթաքցքում:

Ինչպե՞ս է Ձեզ մոտ ստացվում օնլայն շախմատը: Կարանտինի ընթացքում մասնակցե՞լ եք օնլայն մրցաշարերի:

Ես քիչ եմ մասնակցում օնլայն մրցաշարերի, բայց տեղյակ եմ, որ մեր տղաները բավական ակտիվ են եղել այս ընթացքում: Ես մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, որն առաջին անգամ էր անցկացվում օնլայն  տարբերակով եւ երրորդ տեղը զբաղեցրի: Ընդամենը երկու մրցաշար եմ խաղացել օնլայն այս կորոնավիրուսային շրջանում:

Տղամարդկանց հիմնական կազմում խաղալու եք Լեւոն Արոնյանի հետ: Արդեն ունեցե՞լ եք համատեղ մարզում եւ ի՞նչ նապատակ է դրված Ձեր կազմի առջեւ:

Շատ կարեւոր է, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում: Սա մեզ համար շատ կարեւոր էր, քանի որ նախքան Օլիմպիադայի մեկնարկը ինքս մտածում էի, որ Լեւոնը չի համաձայնի խաղալ: Շատ լավ է, որ նա խաղալու է: Միաժամանակ խաղալու ենք 6-ով՝ հիմնական կազմերի երկու տղաներն ու աղջիկները եւ երիտասարդներից մեկ աղջիկ, մեկ տղա: Օրինակ, եթե խաղում ենք Ռուսաստանի հետ, լինելու ենք այդ 6-ով: Այստեղ շատ կարեւոր է նաեւ թե աղջիկները, երիտասարդներն ինչ մարզավիճակում կլինեն: Ուրախությամբ կնշեմ, որ երիտասարդները բոլորն էլ շատ ուժեղ են, եւ դա մեզ համար շատ կարեւոր է. համենայն դեպս նրանք թիմը չեն թուլացնի, ավելին՝ կուժեղացնի:

Ի՞նչ մարզավիճակում եք այժմ Դուք եւ թիմի անդամները:

Ամենամեծ խնդիրը հենց դա է, քանի որ ոչ մեկս չգիտենք՝ ինչ մարզավիճակում ենք (ծիծաղում է): Պատրաստվում ենք, մարզվում ենք: Ես թիմի անդամների հետ էլ եմ մարզվում, Լեւոնն էլ է պատրասվում: Աղջիկներն իրենց մարզիչի հետ են աշխատում: Նպատակը լավագույնս մասնակցելն է: Քանի որ հավաքականով ենք ներկայանում, յուրաքանչյուրս էլ կփորձենք մեր հնարավորությունների առավելագույնով հանդես գալ: Դեռ բավական ժամանակ ունենք, կհասցնենք լավ մարզավիճակում լինել:

Ֆավորիտ թիմերն են Ռուսաստանը, Չինաստանը: Հիմնականում այն երկրների թիմերը, որտեղ աղջիկների, երիտասարդների ուժեղ ռեզերվ կա:

Չեմ կարծում, որ օնլայն տարբերակում ուժեղ խաղացող թիմերը կամ շախմատիստները զիջեն իրենց դիրքերը: Այն արդյունքները, որոնք լինում են օնլայն մրցումներում, հիմանակում նույն պատկերն է, եթե իհարկե, արդար են խաղում: Կան շախմատիստներ, որոնք համենայն դեպս,  կասկածելի արդյունքներ են ցույց տալիս, բայց ուժեղներն իրենց մակարդակի վրա են, ուժեղ են խաղում:

Ըստ Ձեզ՝ օնլայն Օլիմպիադան կհաջողի՞:

Պետք է նշել, որ առաջին անգամ է Օլիմպիադան օնլայն անցկացվում, եւ սա չի փոխարինում Համաշխարհային Օլիմպիադային: 

44-րդ Համաշխարհային օլիմպիադան չի չեղարկվել, այլ հետաձգվել է մեկ տարով եւ կանցկացվի 2021 թվականին: Սա ուղղակի եւս մեկ տարբերակ է այս շրջանում պաշտոնական մրցաշարերի պակասը լրացնելու համար: Վստահ եմ, որ շախմատասերների համար շատ հետաքրքիր կլինի: Մի թիմում միաժամանակ խաղալու են տղաները, աղջիկները եւ երիտասարդները: Այս առումով հետաքրքիր կլինի հետեւելը: