Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 04:39
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Տարածաշրջան

Խաբարովսկում 22 օրվա ընթացքում առաջին անգամ չի անցկացվել է քայլերթ՝ ի աջակցություն Սերգեյ Ֆուրգալի
Խաբարովսկում 22 օրվա ընթացքում առաջին անգամ չի անցկացվել է քայլերթ՝ ի աջակցություն Սերգեյ Ֆուրգալի
02/08/2020 11:59

Խաբարովսկում 22 օրվա ընթացքում առաջին անգամ չի անցկացվել է քայլերթ՝ ի աջակցություն կալանավորված նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ Սկզբում հավաքվել էր մի քանի տասնյակ մարդ, նրանցից ոչ ոք կարգախոսեր չէր վանկարկում։ Մի քանի ժամ անց սկսվել էր հորդառատ անձրեւ, եւ ներկաները ցրվել էին։ Քաղաքապետարանից հաստատել էին, որ քայլերթ չի եղել։ «Հնարավոր է՝ նշանակություն է ունեցել մարդկանց հոգնածությունը»,-ասել է գործակալցության զրուցակիցը։

Չարտոնագրված հանրահավաքներն անցկացվում են Խաբարովսկում ամեն օր՝ սկսած հուլիսի 11-ից, իսկ հանգստյան օրերին՝ 2 անգամ, ամենազանգվածային հավաքները տեղի են ունեցել շաբաթ օրերը։ Այսպես՝ հուլիսի 11-ին փողոց էր դուրս եկել 12 հազար մարդ, հուլիսի 18-ին՝ տասը հազար, 25-ին՝ շուրջ ութ հազար, իսկ օգոստոսի 1-ին՝ ընդհանուր առմամբ շուրջ 3.5 հազար։

Ցույցերը սկսվել էին, երբ Ֆուրգալին բերման էին ենթարկել հանցավոր խմբավորմանն անդամակցելու եւ 2000-ականների սկզբում ձեռնարկատերերի սպանությունները կազմակերպելու կասկածանքով։ Այժմ նախկին նահանգապետը գտնվում է Լեֆորտովոյի կալանավայրում, սակայն իր մեղքը չի խոստովանում։