Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 14:46
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Առողջապահություն

Ի՞նչ նախաճաշ է խորհուրդ տրվում հիպերտոնիայով մարդկանց
Ի՞նչ նախաճաշ է խորհուրդ տրվում հիպերտոնիայով մարդկանց
02/08/2020 11:38

Հիպերտոնիան վերահսկելու համար խիստ կարեւոր է ընդունել բժշկի կողմից նշանակված դեղորայքը, եւ լինել հնարավորինս ֆիզիկապես ակտիվ, եթե դրա համար չկան հակացուցումներ։ Սակայն սննդակարգը նույնպես կարող է օգնել ավելի լավ եւ արդյունավետորեն վերահսկել հիպերտոնիան։ Ի՞նչ պետք է օգտագործեն հիպերտոնիայով մարդիկ նախաճաշին։ Համարվում է, որ բարձր ճնշմամբ մարդկանց առավոտյան սննդակարգում պետք է ներառվի վարսակը, յոգուրտը (բնական հունական, առանց շաքար), հատապտուղները ու մուգ շոկոլադը։

Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ միջին տարիքի մարդկանց շրջանում, որոնք օգտագործում են շաբաթական հինգ եւ ավելի բաժին յոգուրտ, հիպերտոնիայի հետ կապված խնդիրներից տուժելու ռիսկն ավելի ցածր է։ Բացի այդ, նախաճաշին պարբերաբար յոգուրտ օգտագործող մարդկանց մոտ բարձր ճնշում գրանցվել է 20 տոկոսով պակաս, քան այդ մթերքը չօգտագործողների շրջանում։

Փորձագետները խորհուրդ են տալիս յոգուրտով ափսեի մեջ ավելացնել հատապտուղներ եւ բանան․ հատապտուղներում պարունակվող ֆլավոնոդի նյութերը նպաստում են զարկերակային ճնշման իջեցմանը, իսկ բանանի մեջ պարունակվում է շատ կալիում, որը նվազեցնում է նատրիումի (աղի) ազդեցությունը եւ նույնպես օգտակար է հիպերտոնիայի դեպքում։

Օգտակար նախաճաշի մեկ այլ բաղադրիչ է մուգ շոկոլադը։ BMC Medicine պարբերականում հրապարակված 15 հետազոտությունների ամփոփումը ցույց է տվել շոկոլադի օգտակար հատկությունները հիպերտոնիայի դեպքում անոթների վրա կակաոյի պոլիֆենոլային միացությունների ազդեցության շնորհիվ։ Գիտափորձերը ցույց են տվել, որ մուգ շոկոլադը իջեցնում է հիպերտոնիայով մարդկանց արյան ճնշումը պլացեբոյից ավելի բարձր արդյունավետությամբ։

Նախաճաշի մեջ կարելի է նաեւ ավելացնել մի քիչ վարսակ։ Դրա մանրաթելը (բետա-գլյուկան) նույնպես արդյունավետ է զարկերակային ճնշումն իջեցնելու հարցում։