Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:15
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Կրթություն

Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը
Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը
02/08/2020 11:35

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտների համար օգոստոսի 3-20-ը կազմակերպում է խորհրդատվություններ և դասեր։ Դասընթացներին կարող են մասնակցել նաև այլ սովորողներ, որոնք ցանկանում են վերհիշել անցած ուսումնական տարվա նյութը։ Նախարարության և մարզպետարանների աջակցությամբ լուծում է տրվել հեռավար դասերին չմասնակցած աշակերտների ինտերնետ հասանելիության և տեխնիկական սարքավորումների ապահովման խնդրին՝ օգտագործելով ԿԳՄՍ նախաձեռնության շրջանակում ապրիլ-հունիս ամիսներին հավաքագրված տեխնիկական սարքավորումները։ E-school Armenia կայքի «Առաջադրանքներ» բաժնում (http://e-school.am/tasks) սովորողների համար կտեղադրվեն ամառային առաջադրանքներ, հանձնարարություններ ու խորհուրդներ, որոնց պետք է նախօրոք ծանոթանալ և կատարել դրանք մինչ դասավանդողների հետ տեսահանդիպումներին մասնակցելը։ Տեսահանդիպումների ժամանակացույցը և հղումները նույնպես կտեղադրվեն կայքի «Առաջադրանքներ» բաժնում։ Ամառային առաջադրանքներում ներառված բոլոր տեսադասերը տեղադրված են E-school Armenia կայքի «Մեր դասերը» բաժնում http://e-school.am/lessons։

Ստորև ներկայացնում ենք առաջին շաբաթվա /օգոստոսի 3-8-ը/ դասացուցակը.
Երկրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 5-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 17։00-ին

Երրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 6-ին՝ ժամը 17։00-ին

 

Չորրորդ դասարան
Ես և շրջակա աշխարհը – օգոստոսի 7-ին՝ ժամը 13։00-ին
Մայրենի – օգոստոսի 8-ին՝ ժամը 16։00-ին
Մաթեմատիկա – օգոստոսի 8-ին՝ ժամը 17։00-ին

Հինգերորդ դասարան
Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 10։00-ին
Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Մայրենի – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Վեցերորդ դասարան
Մաթեմատիկա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Բնագիտություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 10։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին

Յոթերորդ դասարան
Քիմիա – օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ին
Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 10։00-ին

Ութերորդ դասարան
Կենսաբանություն – օգոստոսի 5-ին՝ ժամը 10։00-ին
Ֆիզիկա – օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին
Քիմիա – օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին
Հայոց լեզու – օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին
Հայ գրականություն – օգոստոսի 6-ին՝ ժամը 13։00-ին
Աշխարհագրություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին
Համաշխարհային պատմություն – օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին։

‼️Նշենք, որ նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ամառային դասընթացների առաջին շաբաթվա դասացուցակը և սովորողների մասնակցության կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկատվությունը։
Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց ենթակայությամբ գործող դպրոցներում ապահովել հեռավար դասերը լրացնելու գործընթացը։ Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՄՍ նախարարության ենթակա ուսումնական հաստատություններին։