Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:04
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Աշխարհ

ԱՄՆ-ը գործարք կկնքի ֆրանսիական եւ բրիտանական ընկերությունների հետ COVID-19-ի դեմ 100 մլն պատվաստանյութի համար
ԱՄՆ-ը գործարք կկնքի ֆրանսիական եւ բրիտանական ընկերությունների հետ COVID-19-ի դեմ 100 մլն պատվաստանյութի համար
02/08/2020 11:18

Երկու խոշորագույն դեղագործական ընկերություն կմատակարարի ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ 100 մլն փորձնական պատվաստանյութով, հայտարարել են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմից, հաղորդում է  Reuters-ը։ Ֆրանսիական Sanofi եւ բրիտանական GlaxoSmithKline ընկերությունները կստանան մինչեւ 2.1 մլրդ դոլար մինչեւ 50 մլն մարդու համար բավարար քանակությամբ պատվաստանյութ ստանալու համար։

ԱՄՆ-ի առողջապահության եւ մարդկային ռեսուրսների նախարար Ալեքսա Ազարի խոսքով՝ հիշատակված փորձնական պատվաստանյութը անցել է բոլոր կլինիկական փորձարկումները եւ արտադրական գործընթացները։

Հետագայում նախատեսվում է ձեռքբերել եւս 500 մլն չափաբաժին։

Այդ գործարքը Թրամփի վարչակազմի ծրագրի մեջ է ներառվում, որի նպատակով նա շուկան կմատակարարի պատվաստանյութով մինչեւ 2020 թվականի ավարտ։

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկուղության եւ պրոֆիլակտիկայի կենտրոնների տվյալներով՝ երեխաները նույնպես խոցելի են SARS-CoV-2-ի նկատմամբ եւ կարող են կարեւոր դեր խաղալ դրա տարածման գործում։

Սպիտակ տան՝ համավարակի հարցերով խորհրդական, բժիշկ Բարբարա Բիրքսի խոսքով՝ երկրում կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը հարավային նահանգներից հասնում է արեւմուտք։