Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 16:31
ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ: ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ | Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ |

Աշխարհ

Լոս Անջելեսի արեւելքում հրդեհի հետեւանքով տարհանվել է շուրջ 7800 մարդ
Լոս Անջելեսի արեւելքում հրդեհի հետեւանքով տարհանվել է շուրջ 7800 մարդ
02/08/2020 11:16

Լոս Անջելեսի արեւելքում վերահսկողությունից դուրս եկած հրդեհի հետեւանքով տարհանվել է շուրջ 7800 մարդ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Ռիվերսայդ շրջանի դեպարտամենտին։ Հրդեհը բռնկվել է ուրբաթ՝ տեղական ժամանակով 17:00-ի շրջանում։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Հեռուստաալիքին հրշեջ դեպարտամենտի մամուլի քարտուղար Ռոբ Ռոզինի հաղորդմամբ՝ տարհանման կենտրոնները կազմակերպված են Բյումանի ավագ դպրոցում եւ տեղի հյուրանցողներում։

Դրանք բոլորը պահպանում են COVID-19-ի տարածման դեմ միջոցառումները։

Ըստ Ազգային օդերեւութաբանական ծառայության՝ հանգստյան օրերին հրդեհների հավանականությունը կավելանա բարձր ջերմաստիճանի, ցածր խոնավության եւ առափնյա քամիների պատճառով։