Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 16:18
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց |

Աշխարհ

Կոլումբիայում ոստիկանությունը կարանտինի ժամանակ խնջույք կազմակերպած ավելի քան 50 մարդ է ձերբակալել
Կոլումբիայում ոստիկանությունը կարանտինի ժամանակ խնջույք կազմակերպած ավելի քան 50 մարդ է ձերբակալել
02/08/2020 11:05

Կոլումբիայի ոստիկանությունը գրոհել է ռեյդ է կազմակերպել Համունդի քաղաքում (Վալյե-դել-Կաուկա նահանգի արեւմտյան վարչություն), որի արդյունքում ավելի քան 50 քաղաքացի էր ձերբակալվել, ովքեր խնջույք էին կազմակերպել կարանտինի ժամանակ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել էր քաղաքապետ Անդրես Ֆելիպե Ռամիրեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Խնջույքի կազմակերպման վայրն անընդհատ փոխվում էր, սակայն մեզ հաջողվեց պարզել: Մենք ավելի քան 50 մարդ ենք ձերբակալել, այդ թվում՝ անչափահասների»,- ասել է քաղաքապետը, ում խոսքերը մեջբերում է Efe Eme ռադիոկայանը։

Ավելի քան 100 մարդ էր մասնակցել երեկույթին, հայտնում են ոստիկանությունից:

Վերջին տվյալներով՝ Կոլումբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 295 508-ի, մահվան դեպքերի թիվը՝ 10 105-ի: Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 6-ին: Մարտի 17-ին նախագահ Իվան Դուքեն 30 օրով արտակարգ դրություն էր հայտարարել երկրում համավարակի պատճառով: Ավելի ուշ իշխանությունները որոշում կայացրեցին դադարեցնել միջազգային թռիչքների ընդունումը՝ վարակի տարածումը կանխելու համար եւ մարտի 24-ից ապրիլի 13-ը համապետական ​​կարանտին հայտարարեցին։ Այնուհետեւ այն երկարաձգվեց մինչեւ սեպտեմբերի 1-ը: