Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:33
Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ | Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին |

Աշխարհ

Microsoft-ը դադարեցրել է TikTok-ը ձեռքբերելու շուրջ բանակցությունները Թրամփի առարկությունների պատճառով․ ԶԼՄ-ներ
Microsoft-ը դադարեցրել է TikTok-ը ձեռքբերելու շուրջ բանակցությունները Թրամփի առարկությունների պատճառով․ ԶԼՄ-ներ
02/08/2020 11:02

Microsoft կորպորացիան դադարեցրել է Bytedance չինական ընկերության հետ բանակցությունները TikTok տեսահավելվածը ձեռքբերելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունների պատճառով, որ նա դեմ է գործարքին, գրում է The Wall Street Journal-ը։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունները ստիպել են TikTok-ի սեփականատիրոջը լրացուցիչ զիջումներ անել, ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ում շուրջ 10 000 աշխատատեղի ստեղծումը, սակայն պարզ չէ՝ դա կփոխի՞ արդյոք Թրամփի դիրքորոշումը։

Microsoft ամերիկյան հսկան անցկացրել է ընդկայնված բանակցություններ տեսահավելածի չինական սեփականատիրոջ հետ հավելվածը ձեռքբերելու համար, սակայն այդ ծրագրերը փոխվել են լրագրողներին Թրամփի այն հայտարարությունից հետո, որ նա գերադասում է արգելել տեսահավելվածը երկրի տարածքում եւ չի սատարում ամերիկյան ընկերության կողմից TikTok-ը ձեռքբերելու գործարքը։

Շաբաթ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել էր TikTok տեսահավելվածի անվտանգության վերաբերյալ լուրջ մտավախությունների մասին, ինչի կապակցությամբ Սպիտակ տունը կշարունակի գնահատել TikTok-ի նկատմամբ հետագա քաղաքականությունը։