Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:08
Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց | Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները | Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր | Մենք չգիտենք, թե Հայաստան ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան | Ականջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է. Սերգեյ Բագրատյան | ԱՆ խոսնակն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի աշխատանքից ազատման դիմումին | «Հրապարակ». Հերթական սկանդալը ԱԱԾ-ում |

Հայաստան

Հրդեհ` Մյասնիկյան գյուղում
Հրդեհ` Մյասնիկյան գյուղում
02/08/2020 10:58

Օգոստոսի 1-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են տնակի (36 քմ) հատակը (մոտ 18 քմ), տանիքը և ներսում գտնվող 15 պարկ գարի, 8 պարկ եգիպտացորեն, 13 պարկ ալյուր, 60 պարկ թեփ, արևածաղկի 10 պարկ և 15 պարկ հատուկ կեր: