Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:55
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Life

Օգոստոսի 2-ը Յուրա Մովսիսյանի ծննդյան օրն է
Օգոստոսի 2-ը Յուրա Մովսիսյանի ծննդյան օրն է
02/08/2020 09:35

Օգոստոսի 2-ը հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի տարեդարձն է։ Վերջինս հանդես է գալիս Յուրգորդեն ՖԱ-ում և Հայաստանի ազգային հավաքականում՝ որպես հարձակվող։

Յուրա Մովսիսյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին Բաքվում, Ադրբեջանական ՍՍՀ-ում Սերգեյ Մովսիսյանի և Աիդա Սահակյան ընտանիքում։ Յուրան չունի հիշողություններ իր տան մասին։ Նա հիշում է, որ իր ընտանիքը Բաքվում մնացել է մինչև «1991 թ.-ի վերջը կամ 1992 թ.-ի սկիզբը», այն պատճառով, թե ինչպես էին «մարդիկ սպանում … ամեն բան»։

Նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Լոս Անջելեսի տարածքում, որտեղ կա մեծ հայկական համայնք։ Մովսիսյանը հաճախել է և ֆուտբոլ է խաղացել Փասադենա քաղաքի ավագ դպրոցում։ Այնտեղ խաղացել է մեկ տարի, որից հետո ՄԼՍ֊ում «հայտնաբերել են» նրան և 2006 թվականին Յուրան տեղափոխվել է ՄԼՍ Սուպերդռավթ։

Նրա կուռքն էր Թիերի Անրին։