Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 02/12/2020 13:10
Ապօրինի գույքի պոտենցիալ գնորդը | Տիգրան Հեքեքյանը հաշվում է, թե քանի հոգի է մասնակցում ասուլիսին` անհանգիստ շփելով ձեռքերը | Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար | Կառավարության ծրագիրն չի համապատասխանում նոր իրողություններին. ԼՀԿ-ն լսումներ է հրավիրել | Կառավարության ծրագիրն չի համապատասխանում նոր իրողություններին. ԼՀԿ-ն լսումներ է հրավիրել | Ինձ հրավիրել են ԱԱԾ, որպես վկա հարցաքննելու, որևէ մեղադրանք չի առաջադրվել | Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 033 նոր դեպք | «Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում». Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին |

Հայաստան

Վուչիչը՝ ՀՀ-ին զենք վաճառելու մասին. Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք Ադրբեջանին տասն անգամ ավել զենք ենք վաճառել
Վուչիչը՝ ՀՀ-ին զենք վաճառելու մասին. Վերջին մի քանի տարվա ընթացքում մենք Ադրբեջանին տասն անգամ ավել զենք ենք վաճառել
01/08/2020 23:13

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցին՝ Հայաստանին զենք վաճառելու մասին, հայտնում է սերբական RTV պարբերականը։ «Մենք բարեկամական հարաբերությունների մեջ ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ պատճառը, ինչի համար Ալիեւն ինձ ավելի շատ է գնահատում, քան Տադիչին (Սերբիայի նախկին նախագահ - խմբ.), այն է, որ նա գիտի, թե ինչպես պետք է կառավարել երկիրը որպես ինքնիշխան պետություն: Մենք ընկերներ ունենք Ադրբեջանից եւ Հայաստանից: Անցած մի քանի տարվա ընթացքում մենք Ադրբեջանին տասն անգամ ավելի զենք ենք վաճառել»,- ասել է նա՝ նշելով, թե ինչու այդ մասին մամուլը չի ​​գրում:

Վուչիչը նաեւ շեշտել է, որ երկրի ռազմական արդյունաբերությունում 17000 մարդ է աշխատում, ովքեր, ի տարբերություն մյուսների կարծիքին, պետք է մնան իրենց աշխատատեղերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ վերջին ամիսներին Սերբիան իբր զենք է վաճառել Հայաստանին: