Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 01:21
Ադրբեջանի կորուստներից ևս 35 հայտնի անուն | Հրապարակվեց Արցախի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը | ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ չպետք է աչք փակի Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության սրման վրա. կոնգրեսական Էլիոտ Էնգել | Ֆրանսիայի քաղաքական դասակարգը, հանրային կարծիքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հետ է. Մուրադ Փափազյան (տեսանյութ) | Ալիևը պատահաբար խոստովանել է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում | Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող | ԵՄ անդամ երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում |

Աշխարհ

Էփշտեյնը կոմպրոմատ է հավաքել արքայազն Էնդրյուի վրա՝ անչափահասին ստիպելով ինտիմ կապի մեջ մտնել նրա հետ
Էփշտեյնը կոմպրոմատ է հավաքել արքայազն Էնդրյուի վրա՝ անչափահասին ստիպելով ինտիմ կապի մեջ մտնել նրա հետ
01/08/2020 23:05

Սեքս թրաֆիքինգի մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը փորձել է կոմպրոմատ հավաքել բրիտանական արքայազն Էնդրյուի վրա՝ անչափահասին ստիպելով ինտիմ հարաբերություններ ունենալ բրիտանական թագավորական ընտանիքի անդամի հետ, վկայում են նոր տեղեկությունները դատարանի փաստաթղթերում, գրում է The Guardian-ը: Նյու Յորքի դատարանի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ խոսքը ենթադրյալ հանցագործության մասին է, որը կատարվել է Վիրջինյան կղզիների Էփշտեյնի անձնական կղզում:

Դատական ​​փաստաթղթում նշվում է, որ ֆինանսիստը Վիկտորիա Ժուֆրե անունով աղջկան հրահանգել էր «արքայազնին տալ այն ամենը, ինչ նա կպահանջի, եւ հայտնել իրեն գայթակղության մանրամասների մասին»:

Փաստաթղթում նշվում է նաեւ, որ Էփշտեյնն աղջկան սեռական ստրկության է վաճառել ազդեցիկ մարդկանց՝ «անձնական, քաղաքական կամ ֆինանսական շահի, ինչպես նաեւ հնարավոր շանտաժի համար»: Նշված անձանց թվում են «ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչներ, գործարարներ, երկրների նախագահներ եւ մեկ վարչապետ»: