Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/09/2020 23:44
«Արցախը դիմելու է անհրաժեշտ ինքնապաշտպանական միջոցների՝ թուրքական օդուժի գործողությունների դեմ». Ջալալ Հարությունյան | Արծրուն Հովհաննիսյանը՝ ռադիացիայի վերաբերյալ լուրերին մասին | «Մեր կորուստները ամփոփվում են. կներկայացվեն առավոտյան». Արծրուն Հովհաննիսյան | Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունի 1900 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան | Հունական ուղղափառ եկեղեցին դիմել է ՄԱԿ-ին` Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ | Գերմանիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ զինադադար հաստատել | «Որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար». Արայիկ Հարությունյան | Ադրբեջանն ունի 790 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան |

Քաղաքականություն

ՌԴ-ում հայկական համարանիշներով մեքենաների խնդիրներով Մարուքյանը գրությամբ դիմել է Մհեր Գրիգորյանին
ՌԴ-ում հայկական համարանիշներով մեքենաների խնդիրներով Մարուքյանը գրությամբ դիմել է Մհեր Գրիգորյանին
01/08/2020 23:01

«Ռուսաստանի Դաշնությունից մեզ են փոխանցվում տեղեկություններ և տեսանյութեր այն մասին, որ այնտեղ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերի համար ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից ստեղծվում են լուրջ խնդիրներ։ Մասնավորապես, նրանք տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից, ինչպես նաև փողոցներից տարվում են տուգանային հրապարակ, եթե անձը չունի ինչ-որ ժամանակավոր թույլտվություն։ Խոսքը, ըստ որոշ տվյալների, ժամանակավոր ներմուծման (ռուս․՝ временный ввоз) հետ կապված մաքսային փաստաթղթերի մասին է:

Ընդ որում, նախ՝ որևէ մեկը նախապես չի տեղեկացվել նման փաստաթղթի վերաբերյալ պահանջի մասին, երկրորդ՝ նման գործողություններն արմատապես հակասում են ԵԱՏՄ շրջանակներում ձեռքբերված համաձայնություններին և ինքնին ԵԱՏՄ գաղափարին։ Հայկական պետհամարանիշերով մեքենաների նկատմամբ իրականացվող գործողությունները կոպիտ կերպով հակասում են նաև ռուսական ներպետական օրենսդրությանը։

Այս կապակցությամբ դիմել եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Գրության այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նկարում։

Պատասխանն ստանալուն պես, այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,-գրառման մեջ նշել է Մարուքյանը։