Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 16:00
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Հայաստան

Երեւանի հյուրանոցային համալիրները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է. ՍԱՏՄ
Երեւանի հյուրանոցային համալիրները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է. ՍԱՏՄ
01/08/2020 22:56

ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում եւ ճաշարաններում: Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երեւանի հյորանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա հանգստյան տների ռեստորաններն ու ճաշարանները ՍԱՏՄ ամենօրյա ուշադրության ու վերահսկողության թիրախում են, դրանցում հիմնականում պահպանվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը: Միայն երկու կազմակերպությունում է նկատվել խախտում՝ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, ինչը արագ ուղղվել է տեսուչի ցուցումով: Ես մեկ տնտեսավարողի մոտ թերի է լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է սննդի շղթայում տնտեսավարող բոլոր կազմակերպություններին պահպանել սահմանված պահանջները, իսկ քաղաքացիներին՝ դրանց ցանկացած խախտում նկատելիս ահազանգել ՍԱՏՄ «Թեժ գծին»: