Լոնդոնի «Արսենալը» 14-րդ անգամ (բոլորից շատ) նվաճեց Անգլիայի գավաթը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը մրցեց լոնդոնյան «Չելսիի» հետ եւ տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։
Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հանդիպման հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Աչքի ընկավ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։
28-րդ րոպեին «Արսենալը» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ 67-րդ րոպեին նա դարձավ դուբլի հեղինակ։ 73-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Չելսիի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։
Նախորդ անգամ «Արսենալը» Անգլիայի գավաթը նվաճել էր 2017-ին՝ դարձյալ 2։1 հաշվով պարտության մատնելով «Չելսիին»։
Անգլիայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ
«Արսենալ» - «Չելսի»՝ 2։1 (տեսանյութ)
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 28, 11մ, 67 - Կրիստիան Պուլիշիչ, 5
Հեռացում՝ Մատեո Կովաչիչ («Չելսի»), 73, երկրորդ դեղին քարտ