Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:48
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Հայաստան

Հրետակոծություն, սողանք, հրդեհ, «Յարխուշտա»... հուլիսյան իրադարձությունների խոսուն կադրեր
Հրետակոծություն, սողանք, հրդեհ, «Յարխուշտա»... հուլիսյան իրադարձությունների խոսուն կադրեր
01/08/2020 22:08

  • Աննա Հակոբյանը սահմանամերձ բնակավայրեր է այցելել. 2020 թվականի հուլիս, Տավուշ
  • Չինարի գյուղի բնակիչներ. Տավուշ
  • Նախագահ Արմեն Սարգսյանը գեներալի ուսադիրներ հանձնեց Արտակ Տոնոյանին, Ժիրայր Պողոսյանին և Անդրանիկ Փիլոյանին (2020 թվականի հուլիսի 15). Երևան
  • ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը` զորամասում (2020 թվականի հուլիս). Արցախ
  • Պայթյուն ռեստորանում գազի արտահոսքի պատճառով (2020 թվականի հուլիսի 20). Ճապոնիա
  • Տղամարդը նայում է C/2020 կամ «Neowise» գիսաստղին, որը երևում է Անգլիայի երկնքում (2020 թվականի հուլիսի 8). Մեծ Բրիտանիա
  • Ոստիկանը Մանհեթենի Թրամփ–թաուերի մոտ` բողոքի ցույցի ժամանակ. Նյու Յորք
  • Իրանի թևավոր հրթիռը` զորավարժությունների ժամանակ (2020 թվականի հուլիսի 28)
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունանը առաջնագիծ է այցելել (2020 թվականի հուլիսի 18). Արցախ
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է ռազմածովային շքերթի մասնակիցներին (2020 թվականի հուլիսի 26)
  • Հրշեջ ծառայությունների նավերը պայքարում են USS Bonhomme Richard դեսանտային նավի վրա բռնկած կրակի դեմ (2020 թվականի հուլիսի 13). Կալիֆոռնիա
  • Ֆրանսիացի հրշեջները փորձում են մարել Նանտի Սուրբ Պետրոս և Պողոս տաճարում բռնկած հրդեհը (2020 թվականի հուլիսի 18). Ֆրանսիա
  • Վանդալները «Ռասիստական ձուկ» արտահայտությունն են գրել Կոպենհագենի «Ջրահարսը» արձանի վրա (2020 թվականի հուլիսի 3). Դանիա
  • Փրկարարները Մյանմայի քարի հանքում սողանքների հետևանքով զոհվածների մարմիններն են դուրս բերում (2020 թվականի հուլիսի 2)
  • Սամվել Աղասյանի և Լիդա Չոբանյանի գնդակոծության տակ ընկած տունը Չինարի  գյուղում. Տավուշ
  • Ծովագյուղ–Շորժա ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներ (2020 թվականի հուլիսի 24)։ Գեղարքունիք
  • «Արարատ–Արմենիա»–«Նոա» թիմերի վճռորոշ խաղը (2020 թվականի հուլիսի 14). Երևան
  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` ռուսական սահմանապահ զորքերի ջոկատ կատարած այցելության ժամանակ (2020 թվականի հուլիսի 5)
  • Մարդիկ աղոթում են Սուրբ Սոֆիայի թանգարանի մոտ` այն մզկիթի վերածելու առիթով (2020 թվականի հուլիսի 10). Ստամբուլ
  • Սերբիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում կարանտինի վերսկսման դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար (2020 թվականի հուլիսի 7). Բելգրադ
  • Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց Արծրուն Հովհաննիսյանի մասնակցությամբ  (2020 թվականի հուլիսի 14). Իջևան
  • Ապրիլյան քառօրյայի հերոս Տիգրան Աբգարյանի եղբոր` Ժորա Աբգարյանի նախաձեռնությամբ օգտագործած անվադողերի հավաքում սահմանն ուժեղացնելու համար (2020 թվականի հուլիսի 18). Գյումրի
  • Հայերը «Յարխուշտա» են պարում Լոնդոնում (2020 թվականի հուլիսի 28)
 
© REUTERS / WANA NEWS AGENCY
Իրանի թևավոր հրթիռը` զորավարժությունների ժամանակ (2020 թվականի հուլիսի 28)

Հուլիսն աշխարհում նշանավորվեց մի շարք իրադարձություններով, հիմնականում` ոչ դրական։ Աշխարհով դեռ «շրջող» կորոնավիրուսի համավարակը կարծես երկրորդ պլան մղվեց։

Մարդիկ նախկինի պես վարակվում և մահանում են վտանգավոր վարակի բարդացումներից, սակայն հուլիսյան նոր գործընթացներն ու իրադարձությունները տարբեր երկրներում ցնցեցին հանրությանը` ստիպելով ժամանակավորապես մոռացության մատնել COVID-19–ը։

 
 

Այսպես, օրինակ, հուլիսը Հայաստանում շատ թեժ էր։ Արդեն ամսի 12-ին կտրուկ սրվեց Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը։ Ադրբեջանական կողմից գնդակոծության ենթարկվեցին ոչ միայն ՀՀ ԶՈւ մարտական դիրքերը, այլև Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերը։

Ինչ վերաբերում է արտերկրի իրադարձություններին, ապա այնտեղ էլ արտակարգ պատահարներ եղան։ Այսպես, օրինակ, Մյանմայում քարի հանքում սողանքներ տեղի ունեցան։ Ողբերգության հետևանքով ավելի քան 160 մարդ մահացավ։

«Ծիրանային պատերազմն» ու ՌԴ-ի հայերի միասնությունը. տրամադրություն բարձրացնող ֆոտոշարք

Հուլիսին նաև հրդեհ բռնկեց Ֆրանսիայի Նանտ քաղաքում գտնվող Սուրբ Պետրոս և Պողոս հնագույն տաճարում։ Իսկ Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ռեստորաններից մեկում պայթյուն որոտաց։

Մեր առանձնացրած լուսանկարներում դիտեք այն վառ կադրերը, որոնցում պատկերված են աշխարհի այս և այլ նշանակալի իրադարձությունները։