Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:54
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Տարածաշրջան

Ստեպանենկոն առաջին անգամ պատմել է` ինչպես է Պետրոսյանն իրեն հայտնել, որ ուզում է բաժանվել
Ստեպանենկոն առաջին անգամ պատմել է` ինչպես է Պետրոսյանն իրեն հայտնել, որ ուզում է բաժանվել
01/08/2020 21:39

Հումորիստ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Ստեպանենկոն իր շոուի հանդիսատեսին պատմել է երգիծաբան Եվգենի Պետրոսյանից բաժանվելու մանրամասները։  Հայտնի հումորիստ և հեռուստահաղորդվարուհի Ելենա Ստեպանենկոն իր «Еще не вечер!» շոուի շրջանակում պատմել է` ինչպես է ինքն արձագանքել Եվգենի Պետրոսյանի ամուսնալուծության առաջարկին։ Ստեպանենկոյի հյուրն էր հայտնի դերասանուհի Տատյանա Վասիլևան։ Վասիլևան հարցրել է, թե երբևիցե Ստեպանենկոն լացե՞լ է ամուսնու պատճառով։ Ինչին ի պատասխան Պետրոսյանի նախկին կինը հաստատակամորեն «ոչ» է ասել։ Նա նշել է, որ 33 տարի ապրել է «մի տղամարդու հետ», «Իսկ հետո` «բարև ձեզ» ու «ցտեսություն»»։

 

Ստեպանենկոն խոստովանել է, որ այդ լուրն իր համար անակնկալ է եղել։ Սակայն Պետրոսյանի հետ բաժանումը նա ընդունել է որպես բարիք։ Ստեպանենկոն մանրամասն պատմել է այն ճակատագրական զրույցը, որը, ըստ նրա, տեղի է ունեցել կեսգիշերին։

«Ես վեր կացա ջուր խմելու։ Երկարատև հյուրախաղերի էի մեկնում սիբիր։ Եվ նա ինձ ասում է. «Գիտես, ուզում եմ քեզ ասել...»։ Մարդն ամեն ինչ ասում է, և ես այսպես լսում եմ, հետո պատասխանում. «Հիմա ես ջուր կխմեմ, իսկ վաղն առավոտյան 5-ին կմեկնեմ։ Ես կմտածեմ այդ մասին»», – ասել է Ստեպանենկոն։

Վասիլևայի ակնարկին այն մասին, որ Պետրոսյանը հիմա երիտասարդ կին ունի ու երեխա, Ստեպանենկոն արձագանքել է.

«Ես երջանիկ եմ, եթե ամեն ինչ այդպես է` նոր կյանք, նոր երեխա...»։

Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել

Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվեցին 2018 թվականին, սակայն ունեցվածքը կիսելու գործընթացը շարունակվում է մինչև օրս։

2019 թվականի դեկտեմբերին Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։

«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին