Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:16
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Տարածաշրջան

Բեռլինում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված սահմանափակումների դեմ
Բեռլինում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված սահմանափակումների դեմ
01/08/2020 21:32

Շաբաթ՝ օգոստոսի 1-ին, Բեռլինում զանգվածային բողոքի ցույց է ընթանում կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված սահմանափակող միջոցառումների դեմ, հայտնում է DW- ն: Երթը մեկնարկել է տեղական ժամանակով 12։00-ին Ուլտեր դեն Լինդեն պուրակից եւ շարժվել քաղաքի կենտրոնական փողոցներով: Մի քանի ժամվա ընթացքում, ըստ ոստիկանության, երթի մասնակիցների թիվը հասել է 15 000-ի։

«Քանի որ Ունտեր դեն Լինդենում հանդիպումը բավական բազմամարդ էր, մեր գործընկերները պնդում են անհրաժեշտ հեռավորության պահպանման անհրաժեշտությունը»,- Twitter-ում գրել է մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ըստ ոստիկանության տվյալների, որոնք հաստատվում են դեպքի վայրից ստացված կադրերով՝ ներկաներից գրեթե որեւէ մեկը դիմակով չէ: Մասնակիցներից ոմանք տարբեր դաշնային նահանգների խորհրդանիշներով դրոշներ են բերել իրենց հետ։

Միջոցառումն անցկացվում է «Ազատության օրը՝ համավարակի ավարտը» կարգախոսով: Ակցիայի մասնակիցները հասել են  «Հունիսի 17-ի փողոց», որտեղ սկսվել է զանգվածային հանրահավաքը: