Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 14:43
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Տարածաշրջան

ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ 16-Ը ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ 16-Ը ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
01/08/2020 21:29

Վրաստանի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 1-16-ը դադարեցնել երկաթգծի շահագործումը: Երկու շաբաթից ավելի Հայաստանից հնարավոր չի լինի ապրանք արտահանել երկաթգծով և ապրանք ներմուծել Փոթի կամ Բաթում նավահանգիստներից: Այդ մասին «Վրացական երկաթուղի» ընկերությունը տեղեկացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը: Նախատեսվում է սեպտեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում նորոգել Թբիլիսիով անցնող երկաթգիծը: Այդ ճանապարհով է Հայաստան

ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային ու կենցաղային ապրանք: Հայաստանից գնացքով դեպի Վրաստան, արտահանվում է հանքանյութ, խտանյութ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղարը հայտնեց, որ հացահատկի ներմուծման դեպքում էլ խնդիրներ չեն լինի: Տնտեսվարողները այն ներմուծում են հազարավոր տոննաներով: Եվ մինչև ցորենի պաշարը իրացնեն, արդեն հնարավոր կլինի Հայաստան արագ ներմուծել վրացական նավահանգիստներում 16 օր կուտակված ապրանքը: