Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:50
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Աշխարհ

Ժիրինովսկին Լուկաշենկոյին կոչ է արել հանել իր թեկնածությունը եւ «գեղեցիկ» ընտրություններ
Ժիրինովսկին Լուկաշենկոյին կոչ է արել հանել իր թեկնածությունը եւ «գեղեցիկ» ընտրություններ
01/08/2020 20:28

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջարկել է «գեղեցիկ» ընտրություններ անցկացնել՝ հետ հանելով իր թեկնածությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Իշխանությունը տեւական բան է: Գորգ, ինքնաթիռներ, պատվո պահակախումբ եւ բոլորը խոնարհվում են... Դա ամենասարսափելի թմրանյութն է: Լուկաշենկոն չի կարող պոկ գալ... Ալեքսանդր Գրիգորեւիչ, պոկ եկեք... Եվ գեղեցիկ ընտրություն անցկացրեք՝ հանելով ձեր թեկնածությունն ընտրություններից»,- ասել է Ժիրինովսկին իր քաղաքական գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդը նաեւ նշել է, որ «լավագույն տարբերակը» Բելառուսի վերադարձն է «հայրենի ափերին»՝ Ղրիմի օրինակով։

Ընտրությունները Բելառուսում կանցկացվեն օգոստոսի 9-ին, վաղաժամկետ քվեարկությունը կսկսվի օգոստոսի 4-ին: Պետության ներկայիս ղեկավարն առաջադրվում է վեցերորդ ժամկետով: