Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 16:16
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց |

Տարածաշրջան

Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն
Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն
01/08/2020 20:19

Ռուսաստանում այժմ դեղամիջոցը գրանցելու համար փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստվում։ Գրանցման վկայականը ստանալուց հետո պատվաստանյութը կսկսեն կիրառել։ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Նախարարի խոսքով`  այժմ փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստվում դեղամիջոցը գրանցելու համար։ Գրանցման վկայականը ստանալուց հետո պատվաստանյութը կսկսեն կիրառել։

 

Նախատեսում են պատվաստումը սկսել բժիշկներից և ուսուցիչներից։ Միաժամանակ հետևելու են պատվաստված մարդկանց առողջական ընթացքին։

Իսկ զանգվածային պատվաստումը Ռուսաստանում նախատեսում են մեկնարկել հոկտեմբերին։

Ավելի վաղ ավարտվել էին COVID-19–ի դեմ պատվաստանյութի փորձարկումները Բուրդենկոյի անվան հոսպիտալում։ Դուրսգրման ժամանակ բացառապես բոլոր կամավորները, կորոնավիուսի դեմ իմունիտետ ձեռք բերելով, իրենց լավ էին զգում։ Դրանից հետո ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում

Worldometer համաշխարհային վիճակագրության  կայքի օգոստոսի 1-ի տվյալներով` աշխարհում կորոնավիրուսի բացահայտված ընդհանուր դեպքերը գերազանցել են 17.7 մլն–ը։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 683 հազար մարդ։  Վերջին տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 845 443 մարդու մոտ։ Վարակից մահացել է 14 058–ը