Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 14:33
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Աշխարհ

Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն
Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն
01/08/2020 20:12

Ռուսաստանում այժմ դեղամիջոցը գրանցելու համար փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստվում։ Գրանցման վկայականը ստանալուց հետո պատվաստանյութը կսկսեն կիրառել։ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։

 

Նախարարի խոսքով`  այժմ փաստաթղթերի փաթեթ է նախապատրաստվում դեղամիջոցը գրանցելու համար։ Գրանցման վկայականը ստանալուց հետո պատվաստանյութը կսկսեն կիրառել։

 

Նախատեսում են պատվաստումը սկսել բժիշկներից և ուսուցիչներից։ Միաժամանակ հետևելու են պատվաստված մարդկանց առողջական ընթացքին։

Իսկ զանգվածային պատվաստումը Ռուսաստանում նախատեսում են մեկնարկել հոկտեմբերին։

Ավելի վաղ ավարտվել էին COVID-19–ի դեմ պատվաստանյութի փորձարկումները Բուրդենկոյի անվան հոսպիտալում։ Դուրսգրման ժամանակ բացառապես բոլոր կամավորները, կորոնավիուսի դեմ իմունիտետ ձեռք բերելով, իրենց լավ էին զգում։ Դրանից հետո ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում

Worldometer համաշխարհային վիճակագրության  կայքի օգոստոսի 1-ի տվյալներով` աշխարհում կորոնավիրուսի բացահայտված ընդհանուր դեպքերը գերազանցել են 17.7 մլն–ը։ Համավարակի զոհ է դարձել ավելի քան 683 հազար մարդ։  Վերջին տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 845 443 մարդու մոտ։ Վարակից մահացել է 14 058–ը։