Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 13:39
Զոհեր կան նաեւ Կոտայքի մարզից. մարզպետարանը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին | Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա. Չշշկռեք. Արարատ Միրզոյանը հրապարակել է Փաշինյանի լուսանկարը | Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան | Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան | Ադրբեջանի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է. տեղեկատվական կենտրոն | «Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև 29-ին»․ Լապշին | Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացմանը | «Ունենք զոհեր». Արծրուն Հովհաննիսյան |

Առողջապահություն

Աղքատ ապրող ժողովրդի մոտ միայն դժվարություններ կառաջացնի այս ծննդատունը փակելը. Աչաջրի ծննդատունը փակվեց
Աղքատ ապրող ժողովրդի մոտ միայն դժվարություններ կառաջացնի այս ծննդատունը փակելը. Աչաջրի ծննդատունը փակվեց
01/08/2020 20:09

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանով փակվել է  Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Աչաջրի ծննդատունը:  NEWS.am-ի հետ զրույցում Առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանն ասաց, որ ծննդատան փակումը միայն դժվարություններ կառաջացնի 5000 բնակչություն ունեցող գյուղի եւ հարակից գյուղերի հղիների եւ ծննդկաների համար: «Այսօր աղքատ ապրող ժողովրդի մոտ միայն դժվարություններ կառաջացնի այս ծննդատունը փակելը, չեմ կարծում` պետության համար դժվար էր պահել այս փոքր ծննդատունը: Պատճառաբանության մեջ նշվում է, որ մանկական մահացության հետ կապված միացվում են ավելի լավ պայմաններ ոնեցող ծննդատներին, սակայն 60 տարվա պատմության մեջ դեռ վատ դեպք չի գրանցվել այստեղ»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ նախարարի հրամանի հետ կապված դիմել է մարզպետարան, դեռ պատասխան չի ստացել:

Այս պահին բժիշկ-գինեկոլոգի մոտ հաշվառված են 100 հղիներ, տարվա ընթացքում էլ 29 ծնունդ է գրանցվել:

Ավելի վաղ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սիրելի տավուշցիներ ուզում եմ Ձեզ տեղեկացնել,որ այսօր 31/07/2020 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանի համաձայն կասեցվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավուքը (Աչաջրի ծննդատունը)։ Ելնելով տրված հրամանից ,որպես բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ ես այլևս չեմ կարող իրականացնել իմ մասնագիտական գիտելիքները և ունակությունները Աչաջրի Առողջության կենտրոնում։Այս պահին քննարկվում է որպես մանկաբարձ-գինեկոլոգ իմ հետագա գործունեության իրականումը ՀՀ այլ տարածաշրջանում գտնվող առաջատար կլինիկաներից մեկում:

Ծննդատան գործունեությունը չկասեցնելու նպատակով ես հնարավորինս պայքարեցի, սակայն ապարդյուն»: