Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 16:04
Եթե մենք որևէ պարագայում որևէ մեկի կողմից ընկալվենք որպես օկուպանտ, ընկալվելու ենք միայն Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի արդյունքում․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) | Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին | Աշխատակիցներին սպառնում են՝ հանրահավաքի չմեկնելու դեպքում կկորցնեն աշխատանքը. ՀԺ | Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ | Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ |

Կրթություն

Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի. Դավիթ Գյուլզադյան
Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի. Դավիթ Գյուլզադյան
01/08/2020 19:09

Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կրթության ռեֆորմը տեղի է ունենալու` անկախ Ձեր աղմուկից»: Արայիկ Հարությունյան Կեցցե՛ս, նախարա՛ր «հայոց»: Լավ է` «բարեփոխում» չես գրել, խելքդ հասել է, քեզ արժանի զուգորդումներ ես առաջ բերել առ ցարական ռեֆորմներ: Իրավունք ունես հաթաթա տալու, որովհետև բարեկիրթ հայագետներն այսօր էլ են շարունակում անտեղի բարեկրթություն ցուցաբերել: Ի լուր համայն հայության` անգրագետ ու սեռաշեղ ծրագրեր ես հրապարակում և այսքան թուքումուր ուտելուց հետո էլ սպառնո՞ւմ ես:

 

Եթե հայագիտության այսօրվա բանակը սրա դեմը չառնի, ուրեմն բոլորս միասին հանգիստ կարող ենք դեն նետել մեր տիտղոսներն էլ, գիտական աստիճան-կոչումների վկայագրերն էլ, որովհետև գետինը մտնելու բան կլինի այսքանից հետո լսարան մտնելը:

Ծոծրակդ կտեսնես, Արայի՛կ, բայց ռեֆորմդ մեր դպրոցում չես տեսնի: Կտեսնես ուրիշ տեղ` միայն քո և մյուս ռեֆորմիստների երեխաների ու թոռների շրջանում` փակ տարածության մեջ:

Հ. Գ. Բազմությանը դիմելիս «ձեր»-ը մեծատառով է գրել: Սա իսկապես նորարարություն է. բազմության յուրաքանչյուր անդամի հատուկ հարգանքով է դիմում նախարարը...»։