Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 16:01
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Քաղաքականություն

ՀՀ ԶՈՒ խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո
ՀՀ ԶՈՒ խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո
01/08/2020 15:08

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Զորախմբի անդամները մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանները եղել են բացասական»,- ասաց Ստեփանյանը:

Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հաղորդել է, որ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարանցիկ գոտում Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունել է ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխին:

Զինված ուժերի զորախումբը Կիևով մեկնել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: