Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 15:26
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Քաղաքականություն

«Մեծամիտ ու պարզունակ». Ավետիք Իշխանյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին
«Մեծամիտ ու պարզունակ». Ավետիք Իշխանյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին
01/08/2020 14:49

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականությանն ու գործելաոճին։

Նա իր գրառումը վերնագրել է. «Մեծամիտ ու պարզունակ»:

«ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել եմ 2010թ․։ Նա անդամակցում էր «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժմանը եւ հենց միայն այդ բավական էր նրա նկատմամբ համակրանք ունենալու համար։ Հետագայում, իհարկե հաճախ չենք հանդիպել, բայց բավական ջերմ հարաբերություններ ենք ունեցել։ Երբ նա նախարար նշանակվեց, մտքումս ողջունեցի նշանակումը։

Առաջին մեծ հիասթափությունս եղավ անցյալ տարի, երբ նախարարը հանդիպեց հայագիտական ինստիտուտների եւ ամբիոնների ղեկավար-գիտնականների հետ։ Աչքի էր զարնում նախարարի մեծամտությունն ու քամհարանքը ներկաների նկատմամբ։ Արհամարհանքը նկատվում էր, նույնիսկ նախարարի նստելաոճից եւ հայացքից։

Այժմ չեմ ուզում անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության կողմից հրամցված տարաբնույթ հայեցակարգերին։ Ուղղակի վերջին օրերին նախարար Արայիկ Հարությունյանը ցուցադրեց նաեւ իր, ներեցեք՝ պարզունակությունը։

Բարձր բալեր հավաքած դիմորդների միանգամայն արդարացված բողոքները, նախարարը կապում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հետ․ «հե՜յ, հասեք, նախկիններն են․․․»։ Գուցե ՀՔԾ-ն, այս հաղորդագրության հետքերով նոր քրեական գո՞րծ հարուցի։ Սա բավական չէր, հետո էլ նախարարը «հերոսաբար» մեղադրեց ՀՅԴ-ին Անդրանիկ զորավարին թուրքերին հանձնելու մեջ։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը գիտնական է, գիտությունների թեկնածու եւ ․․հղում է անում կեղծ փաստաթղթերին։ Հարգելի պարոն նախարար, եթե առաջին դեպքում դուք, թեկուզ պարզունակ մեղադրանքներով, բայց հանդես եկաք, որպես քաղաքական գործիչ, ապա երկրորդ դեպքում, դուք պետք է զերծ մնայիք քաղաքական գնահատական տալու գայթակղությունից, հիշելով ձեր գիտնական լինելը։ Իսկ գիտությունը հենվում է ճշտված փաստերի եւ տրամաբանության վրա»։