Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:15
Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին |

Տարածաշրջան

Մեքսիկայի նախագահը հայտնել է, որ դիմակ կդնի միայն այն ժամանակ, երբ երկիրը կոռուպցիան հաղթահարի
Մեքսիկայի նախագահը հայտնել է, որ դիմակ կդնի միայն այն ժամանակ, երբ երկիրը կոռուպցիան հաղթահարի
01/08/2020 12:58

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ դիմակ կդնի միայն այն ժամանակ, երբ երկիրը կոռուպցիան արմատախիլ անի, հայտնում է The Guardian-ը: «Գիտե՞ք՝ երբ եմ պատրաստվում դիմակ դնել: Երբ կոռուպցիա չի լինի: Այդ ժամանակ ես դիմակ կդնեմ եւ կդադարեմ խոսել»,- լրագրողներին ասել է Մեքսիկայի նախագահը:

«Եկեք գործարք կնքենք: Այնպես որ՝ եկեք շտապենք եւ կոռուպցիային վերջ տանք, որ ես դիմակ դնեմ եւ դադարեմ խոսել»,- հավելել է նա:

Պարբերականը նշում է, որ իր գործընկերների՝ Բրազիլիայի եւ ԱՄՆ նախագահների նման Լոպես Օբրադորը չափազանց թերահավատորեն է վերաբերվում կորոնավիրուսային համավարակի շրջանում դիմակներ կրելուն:

Նա երբեք չի խրախուսել դիմակների կրումը եւ պաշտպանական այս միջոցը կրել է միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր անել հանրությանը ներկայանալիս, օդային ուղեւորությունների ժամանակ:

Նշվում է, որ նախագահի այս հայտարարությունը որոշ մեքսիկացիներ ընկալել են որպես ակնարկ, որ նա երբեք դիմակ չի կրի: