Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 09/08/2020 14:57
Մարուքյանի վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության. ԼՀԿ-ից մեկնաբանում են միջադեպը | Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը | Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո) | Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան | Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am | Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել | Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ | «Գյուլլել», «սատկացնել». Վլադիմիր Գասպարյանը պահանջել է լրագրողներից ցույց չտալ իր առանձնատունը azatutyun.am |

Տնտեսություն

«Հրապարակ». Հայաստանից Վրաստան մեկնող գնացքները ժամանակավորապես չեն գործի
«Հրապարակ». Հայաստանից Վրաստան մեկնող գնացքները ժամանակավորապես չեն գործի
01/08/2020 12:13

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրացական իշխանությունների որոշմամբ՝ սեպտեմբերի 1-16-ը չի գործի երկաթգիծը։ Այսինքն՝ Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ։ Պատճառը Թբիլիսիում կամրջի շինարարությունն է։ Ստացվում է՝ 16 օր բեռնափոխադրում չի իրականացվի, մինչդեռ երկաթուղով են Հայաստան ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային ու կենցաղային ապրանքներ։

Կկանգնի նաև արտահանումը Հայաստանից, օրինակ՝ հանքանյութի արտահանումը, որը երկաթուղուց բացի այլընտրանք չունի։


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաստատեցին մեր տեղեկությունը։ Միակ տարբերակն այն է, որ 16 օր ապրանքները կուտակվեն նավահանգիստներում և երկաթգիծը բացվելուն պես սկսեն արագ-արագ տեղափոխել Հայաստան»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: