Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:40
Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ | Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին |

Իրավունք

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել Հայկ Սարգսյանի հետ կապված սկանդալի առնչությամբ
01/08/2020 11:58

Այսքան քննարկումների առարկա դարձած այս նյութն ունի և պարունակում է իր մեջ առերևույթ հնարավոր անհամատեղելիության ինչ-որ տվյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված վերջին միջադեպին։ Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին «Հրապարակ» կայքում հրապարակված տեղեկության և տեսանյութի համաձայն՝ Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի է կազմակերպել։ Ըստ կայքի՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրան է պատկանում։ «Հանձնաժողովը  պիտի ուսումնասիրի՝ արդյոք մամուլում հրապարակված նյութերն իրենց որակական հատկանիշով բավարարո՞ւմ են իրավական տեսանկյունից այն պահանջը, որ մենք անմիջականորեն վարույթ հարուցենք, ինչը մենք իրականում արել ենք։ Մամուլի քննարկումների արդյունքները դրել ենք, հանձնաժողովն օրակարգային այլ հարցերի հետ ենթարկել է ուսումնասիրության հատ առ հատ, թե որ տվյալը արժանահավատության ի՞նչ մակարդակ ունի և ի՞նչ հնարավորություն է տալիս հանձնաժողովին գործողություններ իրականացնելու, ու եկել ենք այն հանգուցալուծմանը, որ այս պահին այդ ուսումնասիրության իրականացման շարունակության կարիքը կա, այսինքն՝ այս պահին մամուլի հրապարկումները չունեն այն արժանահավատ փաստական հանգամանքները, որոնք մեզ հնարավորություն են տալիս անմիջապես վարույթ իրականացրել»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։

 

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ  մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ հարուցելու նախադեպ ունեցան՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործով, որտեղ հրապարակվել էր, «ոչ թե բամբասանքի մակարդակի տեղեկություն, այլ նաև փաստաթուղթ»։

«Մենք դրա հիմքով անմիջապես վարույթ հարուցեցինք, բայց ասյտեղ այդքան ուժեղ փաստեր չունենք։ Այստեղ չկան այդ փաստական հանգամանքների նվազագույն շեմը, որ մեզ այդ ուժգնությամբ գործողություն իրականացնելու հնարավորություն կտա։ Դրա համար մենք շարունակելու ենք ինքնուրույն ուսումնասիրությունը՝ տեսնենք այդ հրապարակումները կհասունանա՞ն այն աստիճանի, որ դառնան փաստական այն հիմքերը, որոնց հիման վրա  կարողանանք վարույթ հարուցել»,- հավելեց նա։

Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի նախագահը նշում է, որ մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրություների համար կոնկրետ ժամանակ չկա, թե երբ պետք է վարույթ ընդունել կամ՝ ոչ։ Բայց, օրինակ, դիմումների պարագայում, սահմանված է 5-օրյա ժամկետ։

«Որոշել ենք կիրառել այդ նույն ժամանակահատվածը, այսինքն՝  այսօր ենք այդ ուսումնասիրությունը սկսել, 5 օր ժամանակ ենք տվել ինքներս մեզ, որպեսզի այդ ժամանակում այդ որոշումը կայացվի՝ կամ այդ ուսումնասիրության արդյունքները որպես այդպիսին մերժվում են բավարար փաստական հիմքեր չունենալու պատճառով, կամ գտնվում է այն փաստական հիմքը, որի հիման վրա վարույթ է հարուցվում»,- պարզաբանեց Հայկուհի Հարությունյանը։

 Մենք հետաքրքրվեցինք, թե Հայկ Սարգսյանի հետ կապված ուսումնասիրությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կապվա՞ծ են այն տեղեկությունների հետ, որ պատգամավորի անունը կապվում է Սևանի «Սպիտակ Շորժա» լողափի հետ, ինչին ի պատասխան Հայկուհի Հարությունյանն արձագանքեց․

«Ոչ միայն։ Արդյոք այս անձն ունի՞ անհամատեղելիություն, թե՞ ոչ, այսինքն՝ իր պատգամավորական մանդատին զուգահեռ զվաղվե՞լ է արդյոք բիզնես գործունեությամբ, թե՞ ոչ։ Եթե բիզնես գործունեությունը հաստատվում է, արդյոք ինքը դա օրինակ՝  որպես տեղեկատվություն հայտարարագրե՞լ է, որովհետև, օրինակ, եթե պարզվի, որ դա իսկապես այդպես է, ու այդ անձը հայտարարագրել է այդ բիզնես գործունեությունը, դա լրիվ այլ խորագրով կընթանա, եթե պարզի, որ այդ բիզնես գործունեությունը իսկապես  կա, գոյություն ունի, ինքը  հավատարմագրային կառավարման չի հանձնել՝ լրիվ այլ խորագրով կգնա։ Եթե պարզի, որ հավատարմագրային կառավարման է հանձնել, բայց այդ բիզնես գործունեությունից ստացված եկամուտը չի հայտարարագրել՝ լրիվ այլ խորագրով կգնա։ Այս շերտերը շատ են լինելու»,- ասաց նա ու հավելեց, որ հանձնաժողովը հենց այդ բոլորի առնչությամբ էլ ուսումնասիրություն է կատարում։

«Որ տվյալը կհաստատվի, կամ կհերքվի, անպայման կհրապարակենք»,- եզրափակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։