Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:06
Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին | Ի՞նչ են քննարկել Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ |

Արցախ

ՊԲ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ազատագրել Արցախի գրավյալ տարածքները․ Արայիկ Հարությունյան (վիդեո)
ՊԲ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ազատագրել Արցախի գրավյալ տարածքները․ Արայիկ Հարությունյան (վիդեո)
01/08/2020 11:51

Արցախի նախագահը ֆեյսբուքյան էջում գրել էր. Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Շրջանի համայնքի ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու», նշել է Արցախի նախագահը։

 

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես շեշտել է, որ Արցախի իշխանության ու ժողովրդի հետ քաղաքական ու ռազմական շանտաժի հռետորաբանությունը հղի է անդառնալի հետեւանքներով եւ տարածաշրջանում հումանիտար աղետով։

«Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլեւ, անհրաժեշտության դեպքում, ազատագրել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները», հայտարարել է Արայիկ Հարությունյանը, ընդգծելով, որ չէր կարող անպատասխան թողնել Ադրբեջանի նախագահի վերջին՝ անհիմն, հայտարարությունները։

Արցախի նախագահը  խոստացել է աշխատանքային օրվա արդյունքներին անդրադառնալ վաղը: