Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 06/08/2020 04:46
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն | Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար | Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո | Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին | Տեսանյութ. Ինչ է կատարվել Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև. տեսանյութը հայտնվել է համցանցում | ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել | Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար | Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին |

Իրավունք

armtimes.com Նարեկ Սարգսյանին թույլատրվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց՝ բուժզննման, սակայն նա հրաժարվել է
armtimes.com Նարեկ Սարգսյանին թույլատրվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց՝ բուժզննման, սակայն նա հրաժարվել է
31/07/2020 23:32

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Նարեկ Սարգսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում՝ բուժման համար, որից, սակայն, վերջինս հրաժարվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հանրային կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ՝ շեշտելով, որ բուժումը հնարավոր չի լինի իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

 

Մեր զրույցում Արթուր Պիվազյանը պարզաբանեց, որ հրաժարվել են կոնկրետ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում անցնելուց, սակայն պատճառները մանրամասնել չեն կարող:

Այժմ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննում անցնելու վերաբերյալ:

Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, եւ դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Նա մեղադրվում է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք-զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար: