Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 06/08/2020 04:58
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն | Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար | Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո | Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին | Տեսանյութ. Ինչ է կատարվել Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև. տեսանյութը հայտնվել է համցանցում | ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել | Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար | Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին |

Առողջապահություն

Կորոնավիրուսի պատվաստանյութը, որը կհամաձայնենք ներկրել երկիր, պարտադիր պետք է փորձարկված լինի. Տիկարաձե
Կորոնավիրուսի պատվաստանյութը, որը կհամաձայնենք ներկրել երկիր, պարտադիր պետք է փորձարկված լինի. Տիկարաձե
31/07/2020 22:15

«Կորոնավիրուսի պատվաստանյութը, որը կհամաձայնենք ներկրել երկիր, պարտադիր պետք է փորձարկված լինի»,- Վրաստանի Առաջին ՀԸ-ի եթերից հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ պատասխանելով պատվաստանյութերի նկատմամբ հանրության շրջաններում եղած անվստահության մասին հաղորդավարի հարցին:

«Մենք կսպասենք որոշակի ժամանակահատված, երբ պատվաստանյութի հուսալիությունը բազմիցս կստուգվի, և միայն դրանից հետո մենք դա կառաջարկենք մեր բնակչությանը: Մենք որոշում կկայացնենք, երբ այն լիովին անվտանգ կլինի մեր բնակչության համար, և այս որոշմանը զուգահեռ մենք կփորձենք առավելագույնի հասցնել հանրային իրազեկվածությունը` պատվաստանյութերի նկատմամբ վստահությունը մեծացնելու համար: Դրանից հետո մենք կսկսենք պատվաստումներ իրականացնել փոքր խմբերում, և ես վստահ եմ, որ կստանանք ցանկալի արդյունք, ինչը սպասում են ոչ միայն Վրաստանի, այլև այլ երկրների իշխանությունները»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն: Միաժամանակ  նա նշել է, որ չի ակնկալում, թե նման պատվաստանյութ բնակչությանը հասանելի կլինի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: