Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 16:33
ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ: ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ | Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ |

Ռազմական

Դավիթ Տոնոյանը պատասխանել է Ալիեւի հայտարարությանը
Դավիթ Տոնոյանը պատասխանել է Ալիեւի հայտարարությանը
31/07/2020 14:55

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի նախագահի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությունը հայկական կողմի համար հասկանալի չէ:

Այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է Արցախում՝ հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը կատարած աշխատանքային այցի ժամանակ:

«Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը միշտ հանդես են գալիս խաղաղասիրական հայտարարություններով, բանակցությունների շարունակականության մասին կոչերով։ Նման հայտարարությունները մեզ համար անհասկանալի են։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, կուզեի հասկանալ, թե ե՞րբ է այդ «ուշը»։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ հայտարարում են, որ պատրաստ են գործողություններ սկսել, միայն սպասում են հրամանի։ Այնպես չէ, որ մենք չենք սպասում նման հրամանի։ Տավուշում վերջին մարտական գործողությունները ապացուցեցին, որ թեպետ հակառակորդն օգտագործեց գերժամանակակից միջոցներ, բայց հաջողության չհասավ եւ ունեցավ բազմաթիվ կորուստներ»,- ասել է Դավիթ Տոնոյանը: