Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:59
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց |

Ռազմական

Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի. Տոնոյան
Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի. Տոնոյան
31/07/2020 14:56

 

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Այդ մասին ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացելով սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության հետ կապված այն խնդիրներին, որոնք լուծման կարիք ունեն:

Նախարար Տոնոյանը առաձին ուշադրություն է դարձրել նաև ՊԲ-ում վերջին շրջանում ներդրված նորագույն զինատեսակներին ու արդիականացված տեխնիկական միջոցներին և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների ընթացքին:

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներն այցելել են ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորային ու թիկունքային նշանակության տարբեր օբյեկտներ, որտեղ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ընթացիկ և հավանական զարգացումներին, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և այդ համատեքստում, մասնավորապես, այն համակարգային անելիքներին, որոնք դրված են պաշտպանական գերատեսչությունների առջև:

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե ե՞րբ է այդ «ուշ»-ը:

Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առնչությամբ ասել է, որ հայկական բանակը ևս սպասում է հրամանի»,- նշված է գրառման մեջ: