Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 06/08/2020 05:11
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն | Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար | Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո | Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին | Տեսանյութ. Ինչ է կատարվել Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև. տեսանյութը հայտնվել է համցանցում | ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել | Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար | Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին |

Ռազմական

Կոռնիձորում 3850 քմ տարածք է ականազերծվել, ԲՄՊ–1 է հայտնաբերվել
Կոռնիձորում 3850 քմ տարածք է ականազերծվել, ԲՄՊ–1 է հայտնաբերվել
31/07/2020 13:56

Հայ սակրավորները կմաքրեն Կոռնիձորի կլաստերային ենթազինամթերքով վարակված տարածքները։ ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» տեղեկացնում է, որ մաքրման աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։ «Կենտրոնի սակրավորները հուլիսին սկսել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քմ կլաստերային ենթազինամթերքով վարակված, հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները»,–նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։ Կոռնիձորում աշխատանքներն իրականացնում է «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամը»: Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քմ ականապատ տարածք: Հայտնաբերվել է ԲՄՊ–1 73 մմ տրամաչափի չպայթած արկ:

 

Հիշեցնենք, որ կենտրոնի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Օրերս` հուլիսի 24-ին, հայտնի դարձավ, որ Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվենցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ։