Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 06/08/2020 05:06
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն | Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար | Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո | Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին | Տեսանյութ. Ինչ է կատարվել Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև. տեսանյութը հայտնվել է համցանցում | ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել | Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար | Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին |

Ռազմական

Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
31/07/2020 10:21

Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել հրաձգային զինատեսակներից։ ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց: Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։ Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

 

Ստեփանյանն այսօր հայտնել էր նաև, որ ՀՀ ԶՈւ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների։

 
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։