Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 06/08/2020 05:49
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն | Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար | Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո | Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին | Տեսանյութ. Ինչ է կատարվել Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև. տեսանյութը հայտնվել է համցանցում | ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել | Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար | Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին |

Ռազմական

Դիպուկահարի կրակոցից զոհված 29-ամյա Աշոտ Միքայելյանի հոգեհանգստին ներկա էին ԱԺ նախագահը, ՊՆ փոխնախարարը  (ֆոտո)
Դիպուկահարի կրակոցից զոհված 29-ամյա Աշոտ Միքայելյանի հոգեհանգստին ներկա էին ԱԺ նախագահը, ՊՆ փոխնախարարը (ֆոտո)
30/07/2020 21:43

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում  այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի դիպուկահարի  կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող 29-ամյա Աշոտ Միքայելյանի հոգեհանգիստը։ Հոգեհանգստի արարողությանը ներկան են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության  փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և  ծառայակից ընկերները։

Հիշեցնենք, որ  Աշոտ Միքայելյանը զոհվել էր հուլիսի 27-ին։ Նա ամուսնացած էր,  սպասում էր առաջնեկի ծնունդին, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Ուներ ավագ եղբայր, որը նույնպես զինվորական է։

Հուլիսի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար ՀՀ Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու  պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։