Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 06/08/2020 05:13
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն | Microsoft-ի եւ TikTok-ի գործարքի գինը կարող է կազմել 30 մլրդ դոլար | Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո | Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին | Տեսանյութ. Ինչ է կատարվել Արթուր Դանիելյանի ու Ալեն Սիմոնյանի միջև. տեսանյութը հայտնվել է համցանցում | ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել | Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար | Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին |

Մշակույթ

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը որոշել է օնլայն բարեգործական ծրագիր իրականացնել
Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը որոշել է օնլայն բարեգործական ծրագիր իրականացնել
30/07/2020 19:04

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը նոր ծրագրեր ունի, նա որոշել է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր և բարեգործական ծրագիր իրականացնել:

«Այս ընթացքում ես գտնվել եմ Հայաստանում և ստեղծված իրավիճակին համապատասխան ջլուծումներ գտել: Մի քանի նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր և բարեգործական ծրագիր, որի համար մեր տանը պատրաստել ենք հարթակ: Տարբեր երգիչներ և երաժիշտներ համերգներ կանցկացնեն՝ որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում որակի հետ կապված նախապես համերգը կնկարահանենք, և կտեղադրենք, և դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար, օրինակ՝ 500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել՝ բանակի համար, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել և մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք համավարակով պայմանավորված զրկվել են աշխատանքից ու ունեն ֆինանսական խնդիրներ: Կարելի է ասել հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձև ենք գտել, քանի որ համավարակով պայմանավորված գուցե դեռ երկար ժամանակ համերգներ չիրականացվեն»,-ասաց Ջիվան Գասպարյանը:

Համերգային ծրագիրը լինելու է բազմաբովանդակ, կներառվեն տարբեր ոճի կատարողներ, խմբեր և երաժիշտներ: Բացի այս ծրագրից, երաժիշտն այս ընթացքում կրկին օնլայն տարբերակով տարբեր երկրների երաժիշտների հետ է համագործակցել, ներկայացրել է նոր աշխատանքներ։ Նա ընդգրկված է համաշխարհային երաժշտական օնլայն Beyond Music Project-ի մեջ, որտեղ տարբեր երկրներից ներառված մասնակցիները ծանոթանում են իրար հետ և ստեղծում նոր աշխատանքներ: Երաժիշտը նաև ծիրանի փայտից պատրաստված դուդուկի նման փոքր USB ֆլեշ կրիչներ է ստեղծել, որոնք և՛ հուշանվեր կարող են հանդիսանալ, և՛ այնտեղ զետեղված են իր աշխատանքները, և մարդիկ կարող են ծանոթանալ մեր հայկական երաժշտության հետ: