Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:58
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար |armenpress.am| | «Սևանն իր կապույտ երկնքով իսկապես Հայաստանի զարդն է». Գագիկ Ծառուկյանը լուսանկար է հրապարակել | Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց |

Առողջապահություն

Ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. Փաշինյան
Ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. Փաշինյան
29/07/2020 18:44



Հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, եւ ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին:

Իհարկե այս համեմատությունը հարաբերական է, որովհետեւ ցավոք այս վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլեւ մահվան դեպքերի պատճառով: Այս ընթացքում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,-ասաց Փաշինյանը եւ իր ցավակցությունները հայտնեց մահացածների հարազատներին:

Նա ընդգծեց, որ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել. «Ակնհայտ է նաեւ, որ այդ բարելավումը ուղղակիորեն կապված է հակահամաճարակային միջոցառումների հետ, որի անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում: Եթե մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ճգնաժամային իրավիճակին եւ թվերի լրջագույն ավելացում ունենալ: Մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ տեղյակ է, որ շատ մեր քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ. «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է եւ բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,-նշեց վարչապետը: Նա նաեւ տեղեկացրեց, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն, հետեւաբար կոչ արեց քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը:

news.am