Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 08/08/2020 15:33
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում Սևան ազգային պարկում | Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am | «Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը | Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան | Մեր սահմանները պաշտպանված են ինչպես մեր քաջարի բանակի, այնպես էլ մեր սահմանամերձ գյուղերի սահմանապահ բնակիչների կամքի ու տոկունության շնորհիվ. նախագահ Սարգսյանն այցելել է սահմանամերձ Չինարի գյուղ | ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց | Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները | Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր |

Արցախ

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ
27/07/2020 15:07

ՀՀ անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարությունը. փաստաթուղթ, որն, ըստ էության, արտացոլում է համահայկականության անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, դրանց հաղթահարման սկզբունքներն ու եղանակները: Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության այս ուղեցույցում համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին`«Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայասատանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ: Համաշխարհային և տարածաշրջանային հիմնարար փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր  մարտահրավերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման`որպես հիմնական սպառնալիքի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունն այս փաստաթղթով վերահաստատում է իր` որպես Արցախի անվտանգության երաշխավոր լինելը`այդ համատեքստում հատկանշելով հետևյալը. Հավատարիմ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք  շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից: Միավորված ազգերի կազմակերպության հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ընկած է լինելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես  սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք: Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` վերադառնալով բանակցային սեղան` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Արցախի անվտանգությունը չի կարող աճուրդի դրվել:

 

Վերոնշյալի պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմաբ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը մշակելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ, որը հանրային քննարկման է դրվելու` շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Փաշինյանի ելույթից

6.05.2019թ., Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ

հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ

1.ծագումը լինի համահայկականության մաս, ոչ թե նրանից բաժանող գործոն

2. ուժերի մեկտեղում` հանուն համընդհանուր շահի

3.հայակական ողջ ներուժի կենտրոնացում ՀՀ ստարատեգիական նպատակների շուրջ

Ինչու ոչինչ ասված չէ Արցախի մասին, երբ խոսվում է ՀՀ ռազմավարական նպատակների մասին, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ

ռազմավարական այս նպատակները պետք է դառնան համահայկական օրակարգի ողնաշարը

Փաշինյանի ելույթից

Կառավարության նիստ, 25.07.2020

........................

1. Հայաստանի և Արցախի ընդհանուր  անվտանգության համակարգը պետք էառավել ամրապնդել։ Այս տեսակետից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապտության հետ մեր սերտ համագործակցությունը,և այդ համագործակծությանը առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը։

2.Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։

3.Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիառումից և  վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։

4.Բանակցությունները պետք է լինեն իմաստալից։ Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են, և դրանց նպատակը բանակցային սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է, իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը։ Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է ետ կանգնելիր մաքսիմալիստական մոտեցումից և պատրաստ է փոխզիջման։ Առանց որևէ սահմանափակման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի ևԱրցախի բնակչության անվտանգությունը, չեն կարող զիջվել  որևէ  պարագայում։

5.Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի, սահմանամերձ բնակավայրերի, քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։

Ադրբեջանին զենք մատակարարող  երկրները պետք է հստակ գիտակցեն,  որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության  դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ  Հայաստանի Զինված Ուժերի և խաղաղ բնակչության  դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր   զինատեսակներ արտադրող  միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ։ 

Արդեն 3-րդ տասնամյակ ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին և Արցախում ապրող մարդկանց և խախտում է նրանց քաղաքական, տնտեսական,  բնապահպանական, տեղաշարժի և այլ իրավունքներ։

Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել  միայն հակամարտության կարգավորումից հետո, ընդունելի չէ։ Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս։

6.Հրադադարի պահպանման մոնիտորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի, խիստ սահմանափակ է։ Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիտորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե ե՞րբ և ո՞ր կողմն է խախտել  հրադադարը։

Նմանօրինակ մոնիտորինգային գործունեություն կարող է իրականացնել  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել  ԵԱՀԿ դիտորդների մշտական  ներկայությունը տարածաշրջանում, թե′պետական սահմանին, և թե′ շփման գծում։ Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ։

7.Հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Մենք  վճռականորեն մերժել և մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը։

Սիրելի′ հայրենակիցներ, հարգելի′ գործընկերներ

Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա  ժողովրդական հեղափոխության, դրան հետևած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել։ Մեզ կարելի է ոգևորվել այս փաստից, բայց և այդ ոգևորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի՝ մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական,  ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ։

Եվ մենք կհաղթենք, որովհետև մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է։